
Նոյեմբերի 13-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ նախասրահում՝ անկողնում, հայտնաբերել 1941 թ. ծնված Ս. Ս.-ի դին: