Առաջիկա 5 օրերին հիմնականում սպասվում են առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-17-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Նոյեմբերի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ ամպամածության ավելացում, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18–ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: