
Shamshyan.com կայքը հայտնում է, որ քիչ առաջ Երևանի Ծերեթելիի հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդներ, 1-ը՝ մահացած, 2-ը՝ վիրավոր։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ստացել է հրազենային վնասվածքներ։ Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել սպանվածի և 2 վիրավորների ինքնությունը, ինչպես նաև որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանոց։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։