Արդեն հայտնել էինք, որ գիշերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ, որնցից մեկը՝ 1-ը 25-ամյա Գևորգ Ավետիսյանը ստացած հրազենային վնասվածքներից հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում, իսկ 2-րդը՝ Արամ Պետրոսյանը, մահացել է հիվանդանոցում:
ArmLur.am-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երրորդ անձի վիճակը գնում է դեպի լավը, կա դրական դինամիկա:
Ոստիկանությունից մեզ հաղորդեցին, որ դեռևս հանգամանքերը պարզվում են և կատարվում է նախաքննություն:
Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել Չարբախ թաղամասի «Լիկա» գեղեցկության սրահում, իսկ թե որն է եղել սպանության պատճառը դեռևս պարզ չէ: