Պուտինը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տալիս Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի ստորագրման մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,-ասվում է փաստաթղթում:

Հրամանագրի տեքստում ասվում է նաև, որ ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ և համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից:




Լրահոս