ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել ՈՒՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) 55-ամյակին, ասվում է ՈՒՀԱ-ի կայքում:
ՌԴ նախագահը կատակել է: Նրա կատակը բուռն ծափահարությունների է արժանացել:
ՈՒՀԱ-ի 55-ամյակը կայացել է Կրեմլի պալատում: Առաջին հերթին Պուտինը շնորհավորել է ակումբի ղեկավար Ալեքսանդր Մասլյակովի գալիք 75-ամյակը: Պուտինը Մասլյակովին մաղթել է «հավերժ երիտասարդ» լինել:
ՌԴ նախագահը հստակեցում է պահանջել. «Այդ ո՞ւմ մասին էիք ասում. ամուսնացավ, բաժանվեց, երջանիկ է»: Եվ դրանից հետո դահլիճում բուռն ծափահարություններ են սկսվել:
Ի դեպ, «Նոր հայեր» թիմը նվաճել է ՈՒՀԱ 55-ամյակին նվիրված հոբելյանական մրցույթի գավաթը: «Այսօր պարզվեց, որ ծրագիրը մրցույթային էր, և մենք, չիմանալով դրա մասին, հաղթեցինք: Շնորհավորում եմ բոլորիս»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Պետրոսյանը (Մենչ):