
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 124 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 96-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 47 հեռախոսազանգ, որոնցից 44-ին լուծում է տրվել, իսկ 3-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: