Արա Արամյանը 2003թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից: 2003-2004թթ. եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար, 2004-2006թթ.՝ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, 2006-2012թթ.՝ «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
Նրա որդին 2004թ. ապրիլին կրակոցներ է արձակել «Տրիումֆ» սրճարանում, և այդ միջադեպից հետո նա հրաժարականի դիմում է ներկայացրել:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Նախորդ տարի պատգամավորը հայտարարգրել է 55.000.000 դրամ, 350.000 ԱՄՆ դոլար և 850.000 եվրո:
Պատգամավորի կինը՝ Գայանե Սարգսյանը, ևս պակաս գումար չէր հայտարարագրել՝ 55 մլն ՀՀ դրամ, 570.000 ԱՄՆ դոլար և 590.00 եվրո:
Հաշվեցի՞ք, թե քանի 1000 դրամ կարող են տալ բանակին և ՊՆ նախարարի օրինագծին: