
Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է ադրբեջանցին, ով ավտոմատից կրակ էր բացել: Ինչպես հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ նոյեմբերի 14-ին ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք կրակ են բացել Բասմանի շրջանի Բաումանի փողոցում:
Դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցները հայտնաբերել են Infiniti QX56 ավտոմեքենան, որում երկու երիտասարդ է գտնվել:
Բաքվի բնակչից երկիրը չլքելու մասին ստորագրություն են վերցրել: Դեպքի մանրամասները պարզվում են: