ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումների նպատակն է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացումը և դրա շուրջ տեսակետների փոխանակումը:
Սակայն հարկ է ընդգծել, որ այսօր արդեն ԱԺ-ում ՊՆ ներկայացուցիչը ներկայացնում է վերոհիշյալ նախագիծը: Եվ ինչ է ստացվում հանրային քննարկում են սկսում այն բանից հետո, ինչ ԱԺ-ն արդեն քննարկում է այդ նախագիծը, մինչդեռ հանրային քննարկումները պետք է լինեին մինչ օրինագծի ԱԺ մտնելը: