Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի ենթադրյալ մեղավոր ՀՀ քաղաքացին 48 ժամով կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի հարավ-արևելքում տրամվայի կանգառում տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի արդյունքում 13 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

«Ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով («ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցի շահագործում»): Տաքսու վարորդի՝ 1968թ. ծնված ՀՀ քաղաքացու նկատմամբ խափանման միջոցի մասին հարցը որոշվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ վարորդն աշխատում է «Տաքսի բիզնես սերվիս» ՍՊԸ-ում:

Գործակալության աղբյուրը հաղորդում է նաև, որ ավտովթարը կարող էր տեղի ունենալ տաքսու վարորդի կողմից մերկասառույցի պայմաններում արագության ռեժիմի գերազանցման արդյունքում:

Վարորդը կալանավորվել է 48 ժամով:




Լրահոս