Armenian text to speach

Պուտինն ու Օբաման կարող են հանդիպել. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահն առանձին շփումներ չի պլանավորում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, սակայն նրանք կարող են հանդիպել Պերուում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Օբամայի հետ որևէ կոնտակտ չի պլանավորվում, սակայն երկու երկրների նախագահները կարող են հանդիպել միևնույն միջոցառման ժամանակ՝ ԱԽՏՀ-ի շրջանակներում»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ միջոցառման շրջանակներից դուրս նրանք «որևէ կերպ կշփվեն:




Լրահոս