Ադրբեջանում ռազմածովային ուժերը վարժանքներ են անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում անցկացվող խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում նոյեմբերի 14-ին վարժանքներ են անցկացրել Ադրբեջանի ՌԾՈւ ստորաբաժանումները՝ ռազմանավերի և կատերների ներգրավմամբ: Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին:

Վարժանքների ընթացքում փորձարկվել են Կասպից ծովում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների անձնակազմի պատրաստականությունը, ռազմածովային ուժերի ղեկավարման մեխանիզմները:

Առաջին փուլում ՌԾՈւ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, նավերը, ստորաբաժանումները վերախմբավորվել են կենտրոնացման,մարտական ներդաշնակման շրջաններում:

Այս փուլում հայտարարվող հիմնական խնդիրը այլ զորատեսակների հետ համագործակցությամբ Կասպից ծովում էներգետիկ ենթակառուցվածների պայմանական պաշտպանության կազմակերպումը, «ահաբեկիչների» առևանգած նավի վրա ուղղաթիռով հատուկջոկատայինների դեսանտի իջեցման միջոցով նավի և անձնակազմի «ազատագրումն» է:




Լրահոս