Բոլոր ժամանակներում հղի կանայք փորձել են իրենց ապագա երեխայի համար որքան հնարավոր է հարմարավետ պայմաններ ապահովել:
Սակայն հաճախ ապագա մայրերը բավարար տարրական գիտելիքներ չունեին այն մասին, թե ինչն է իսկապես օգտակար, ինչը՝ ոչ: Այդ իսկ պատճառով որոշ կանայք հետևում էին բավականին կոշտ խորհուրդների:
Ձիգ կորսետները
Կանայք ցանկանում են մշտապես գեղեցիկ տեսք ունենալ, նույնիսկ հղի ժամանակ: Այդ իսկ պատճառով այն ժամանակ նորաձևությունը ձիգ կորսետներ էր առաջարկում հղի կանանց: Եվ, իբր, կանայք ավելի գեղեցիկ տեսք էին ունենում, իսկ երեխան ավելի ամուր և ուժեղ էր լինում:

Ծխելը
Ծխախոտի տուփերի վրա մեծ տառերով գրված է նիկոտինի վնասի մասին: Սակայն դեռևս XX դարի սկզբին ծխելն օգտակար էր երիտասարդ մայրիկների համար:

Նարկոզի տակ
XIX-XX դդ. բժիշկները նարկոզ էին առաջարկում հղիներին, իբր, վիժումներից խուսափելու համար…

Ամենագեղեցիկ հագուստ կրելը
Կար սնահավատություն, որ եթե կինը գեղեցիկ զգեստ կրի, ապա երեխան ևս գեղեցիկ կլինի:

Ալկոհոլի օգտագործումը
Մոտ 100 տարի առաջ բժիշկները հղիներին խորհուրդ էին տալիս կարմիր գինի խմել:

Ավտոմեքենայով շրջելու արգելքը
Որոշ տարօրինակ արգելքներ էին հայտնվում՝ շնորհիվ կասկածելի գովազդների: ԱՄՆ-ի երկաթգիծը խորհուրդ էր տալիս կանանց խուսափել ավտոմեքենայով շրջելուց, իսկ եթե անհրաժեշտ էր լինում այլ քաղաք տեղափոխվել, ապա միայն գնացքով:



























































































