Արդեն հայտնել էինք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով որպես կասկածյալ է ներգրավել Երրրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Սարգիս Հախանումյանի` Տլեի եղբայրը` Դավիթ Հախանումյանը:
Նշենք, որ նա հանրության լայն զանգվածներին հայտնի դարձավ Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերից հետո, երբ քաղաքացիական հագուստով անձինք սադրել էին բախումներ և բռնություն կիրառել հավաքի մասնակիցների, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև: Այդ անձանցից մեկը հենց Դավիթ Հախանումյանն է, ով այժմ կասկածվում է սպանության մեջ: