Նոյեմբերի 11-ին Բրազիլում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հանդիպեց Բրազիլի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ, գլխավոր քարտուղար Էումար Նովացկուն:
Կողմերը քննարկեցին ս.թ. հոկտեմբերի 12-ից 14-ը Նովացկու գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Նախարարի տեղակալ Նովացկին գոհունակություն հայտնեց ՀՀ վարչապետի և գյուղատնտեսության նախարարի հետ ունեցած բովանդակալից բանակցությունների կապակցությամբ` վերահաստատելով բրազիլական կողմի պատրաստակամությունը զարգացնել Հայաստանի հետ փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման, երկու երկրների գյուղատնտեսական արտադրության փոխադարձ ճանաչողականության բարձրացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման շուրջ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց Բրազիլում և Հայաստանում գործարար համաժողովների կազմակերպումը:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միությանը և Բրազիլի մեջ փոխգործակցության խորացման հնարավորություններին։