Ինչ է խոստացել Կարեն Կարապետյանը գործարարներին. մանրամասներ վերջին հանդիպումից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման մասին «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումից հետո գործարարներն առանձնազրույց են ունեցել վարչապետի հետ, որի ընթացքում մի շարք մտահոգություններ են առաջ քաշվել:

Մասնավորապես խոսվել է գազի գնի վերանայման հարցի, բանկերում տարվող բարձր տոկոսադրույքներով վարկային քաղաքականության խնդիրների մասին: Վարչապետը պարզաբանել է, որ կառավարությունն իրավասություն չունի բանկերին տոկոսադրույքների մասով որեւէ պահանջ ներկայացնել, սակայն խոստացել է, որ հետագայում կարող է սուբսիդավորում իրականացնել: Թե որքանով այս խոստումն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս