«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կիրակի կեսգիշերին հերթական կրակոցներն են հնչել Երևանում, ցավոք, ողբերգական ավարտով։ Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով՝ 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, և հրազենային վնասվածքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գևորգը մահացել են։
«ՉԻ» տեղեկություններով «ռազբորկան» հրահրել են ծագումով Գավառից Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա–Ալիկ» հավաքական մականվամբ։ Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։ Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել և պատժել նրան։ Վերջինիս վրա մարդ են ուղարկել: Երկու հոգով իմացել են, թե որտեղ է եղբայրների թշնամին և հենց այդ տարածքում էլ որոշել են հրապարակային պատժել նրան։ Սակայն անսպասելիորեն վիճաբանող կողմերից մեկի մոտ հրազեն է հայտնվել, և նա սկսել է անկանոն կրակել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։