Նոյեմբերի 15-ի գիշերը ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալության մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:
ՔԿ-ի տվյալներով՝ նա ստացել է 2 միլիոն դոլար կաշառք, որպեսզի նախարարությունը թույլ տա «Ռոսնեֆտ»-ին գնել «Բաշնեֆտ»-ի ակցիաների վերահսկվող փաթեթը:
Հաղորդվում է նաև, որ ձերբակալության և պաշտոնից ազատման դեպքում ՌԴ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության տնօրեն Անդրեյ Նիկիտինը:
Ավելի ուշ ՔԿ-ն հայտարարել է, որ խոսքը շորթման մասին է, ընդ որում, Ուլյուկաևը սպառնացել է «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներին: