
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա հույս է հայտնել, որ համանախագահների կհաջողվի կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) շրջանակներում:
Նրա խոսքով՝ կայանալիք հանդիպման ընթացքում կողմերը կարող են քննարկել հակամարտության կարգավորման առանցքային հարցերը, հատկապես, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված որոշումների իրականացումը: