«Իսլամական պետությունն» ահաբեկչություններ էր նախապատրաստում Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հանցավոր խմբի 5 մասնակցի է ձերբակալել, ովքեր կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

«ՌԴ ԱԴԾ-ի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող հանցավոր խմբի 5 անդամ է ձերբակալվել Մոսկվայի և Ինգուշեթիայի Հանրապետության տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Առգրավվել են 5 զենք, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, մոտ 10 կգ տրոտիլ, ինքնաշեն էլեկտրադետոնատոր:

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205.5 հոդվածի 2-րդ մասով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություններ են կանխվել:




Լրահոս