Ավարտվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի կողմից արված առաջարկության կատարմանը, նշել է, որ արդեն իսկ ավարտվել են բանակցությունները «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, որոնց արդյունքները ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երևանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:

«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», – շեշտել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս