
Նոյեմբերի 15-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել՝ 01.16-ին: Այրվել է «BMW» մակնիշի 09 SL 236 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Շ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը: