
Նոյեմբերի 14-ին, ժամը 14-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի «Մանիշակի ձոր» կոչվող տարածքում 1999 թ. ծնված Արտյոմ Մխոյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը. վարորդը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «ՎԱԶ-2121»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն: