ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով: Հրավերին մասնակցելու համար շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ 2017 թվականի հունվարի 20-ը: «Ժողովուրդ»-ը «EU-Asia Business Finance Center Holding»-ի նախագահ Աշոտ Գրիգորյանից տեղեկացավ, որ իրենք առաջին հայտը ներկայացրած ընկերությունն են:
Գործարարից տեղեկացանք նաեւ, որ այլ ներդրողներ այս պահի դրությամբ չկան: «Սա բլեֆ է, ձգձգում են, որպեսզի մենք հրաժարվենք: Իրենց հաշվարկն է: Այս քայլերը «Նարիրտ»-ը թաղելու համար է մտածված: Նրանք տասը պատճառ կհնարեն՝ վերաթողարկումը չթույլատրելու համար»,- մեզ հետ զրույցում նկատեց գործարարը: