Յըլդըրըմը կմեկնի Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերին մեկնի Ռուսաստան, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Yenisafak-ին:

Թուրքիայի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետին սպասվող այցի ընթացքում ուղեկցելու են մի շարք թուրք նախարարներ: Կայանալիք հանդիպումների ժամանակ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող՝ տնտեսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտներին վերաբերող հարցեր:

Թուրքական Aksam պարբերականն էլ տեղեկացնում է, որ այցի ընթացքում նախատեսվում է Յըլդըրըմի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումների օրակարգում կլինի Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակը:




Լրահոս