«Ոտքի Հայաստան» շարժման անդամ, հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի մասնակցությամբ քննչական գործողություն է իրականցվել, որի արդյունքում փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով միայն շինծու մեղադրանքներ են ավելացել:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Ղուկասյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է. «Ղուկասյանի առողջական վիճակը նախկինի համեմատ բավարար է, սակայն այլ մանրամասներ կհաղորդենք վաղը նախատեսված ասուլիսի ժամանակ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղում «Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցների և ոստիակնության ծառայակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ էին տուժել:
Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է անկարգություններ կազմակերպելու համար, նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: