ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի գործով մեղադրանք առաջադրվեց «Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին սպանված ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին:

Ոստիկանությունն ավել վաղ հաղորդել էր, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից:

Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, ավելին, լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Սմբատ Բարսեղյանը:

Լուսանկարը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ շատերը սկսեցին ասել, որ այն ստեղծվել է ֆոտոշոփի միջոցով:

%d6%86%d6%86%d6%86-123

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հաստատեց այն տեղեկությունը, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով, փաստաբանը նշեց, սակայն, որ չի ցանկանում մեկնաբանել կատարվածաը, նա հայտնեց, որ Սմբատ Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Այժմ արդեն «Սասնա ծռեր» խմբավորման անդամի մեղադրանքներին ավելացավ ևս մեկը՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է: 2016 թվականի նոյեմբերի 11-ին Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն):

13615029_1634152960208685_1995236605353997682_n




Լրահոս