Նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ կայացել էր խորհրդակցություն, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել, թե արդյոք հանարվոր է, որ արագաչափ սարքերիից և կարմիր գծերից գանձնվող գումարներն կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: «ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն», ասել էր նախագահը:
ArmLur.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ է արվել այս ընթացքում, ոստիկանությունից պարզաբանեցին.
«Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանը: Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության և հասարակական կարգի ապահովման վարչության ղեկավար կազմն ու համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվեց նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ոստիկանությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Սամվել Հովհաննիսյանն անդրադարձավ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների միջոցով համապատասխան միջոցների մշակման գործընթացին, որի արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրա գործառույթները, այդ թվում՝ ֆինասական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցնելու են պետական և համայնքային կառույցներին»: