
Ադրբեջանական մամուլը լուրեր է տարածում այն մասին, որ նոյեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շփման գծի Թարթառի հատվածում խոցել են հայկական անօդաչու թռչող սարք:
Նշենք, որ այս մասին այսօր համապատասխան հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ դա ստահոդ լուր է. « Իրենք խոցում են կամ չգիտեմ ինչ են անում, գցում մեր վրա, իսկ մեք այդ ամենը վերցնում ենք և դարձնում ենք իրականություն»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ ճիշտ է շարունակում են խախտել զինադադարի ռեժիմը, բայց համեմատաբար կայուն է. «Որևէ ձևով չի տարբերվում այլ օրերից»: