
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերում ժամանակակից զենքի մասնաբաժինը մինչև տարեվերջ կգերազանցի 50%-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նման զենքի մասնաբաժինը բանակում և նավատորմում աճում է և մինչև 2016թ. վերջ այն կկազմի ավելի քան 50%»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ:
Պուտինը նշել է, որ «այժմ արդեն հիմնական մատակարարումներն իրականցվել են 70%-ով, իսկ հրթիռների և զինամթերքի գնման մասը՝ ավելի քան 85%-ով»: