Երևանում այսօր 2,5 տարեկան երեխա է մահացել:Նա երեք օր առաջ տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Երեխան ճառագայթային կենտրոն տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում՝ ծայրահեղ այրվածքային շոկով, տանը երեխայի վրա եռացած ջուր էր լցվել:
Այս տեղեկությունն ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին ԲԿ-ից հավելելով, որ այլ տեղեկություններ հաղորդել չեն կարող: