«Ծովակալ Կուզնեցով»-ը սկսել է մասնակցությունը Սիրիայի մարտական գործողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ռազմածովային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը սկսել է մասնակցությունը Սիրիայի մարտական գործողություններին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

«Այսօր իր մասնակցությունն է սկսել «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը, որը հարվածներ կիրականացնի «Իսլամական պետության» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ»,-ասել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ զանգվածային հարվածներ են հասցվում Սիրիայում ահաբեկիչների գործարանների ուղղությամբ:




Լրահոս