Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի չգրած դիմումը ՀՀԿ-ում ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ լրատվամիջոցների ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ պատրաստվում է իշխող Հանրապետական կուսակցությանը անդամագրվելու խնդրանքով դիմում գրել:

Հայտարարությունից ժամեր անց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արդեն բանավոր «ընդունեց» Սարգսյանի դեռ չգրած դիմումը: Արմեն Աշոտյանը այդ առիթով համացանցում մասնավորապես գրեց. «Վիգենի` մեր թիմից հեռանալու հետ չենք համակերպվել։ Շատ մեծ կորուստ է։ Լավ է, որ ՀՀԿ թիմում կրկին միասին կլինենք»։

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի Հայաստանի թիմի անդամ էր: Ըստ երևույթին՝ Աշոտյանը հենց այդ թիմից Սարգսյանի հեռանալու մասին է նշել:

Վահագն Հակոբյան




Լրահոս