Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

Նրան կասկածում են Կրեստովսկի կղզում «Զենիթ» ակումբի համար ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ժամանակ ավելի քան 50 միլիոն ռուբլի մեքենայության մեջ:

Ներկա պահին քննիչներն Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հետ խուզարկում են անցկացնում Մոսկվայում և Մոսկվայի շրջանում Հովհաննիսյանի բնակության վայրերում: Մոտ ժամանակներս կորոշվի խափանման միջոցի մասին հարցը:




Լրահոս