Անհայտ մի կայքի Ֆինանսների նախարարությունը տարեկան 99 մլն դրամ է հատկացրել. ինչո՞վ է զբաղվել այդ կայքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի: Տեղեկացնենք, որ 12 միավոր հաստիքներ ունեցող ընկերության հիմնական գործառույթը առցանց տարբերակով՝ armef.com կայքի միջոցով, տնտեսական, գիտական եւ վերլուծական հրապարակումներ թողարկելն է, ինչպես նաեւ կառավարության՝ տնտեսությանն առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնությունները, հաստատած ծրագրերը տեղադրելը: Նրանք ունեցել են բավականին մեծ բյուջե: Այս տարվա համար կայքին 99 մլն 312.5 հազար դրամ գումար է տրվել բյուջեից:

Նշենք, որ միայն աշխատավարձը կազմում է բյուջետային հատկացման գումարի 46.5 տոկոսը, իսկ այլ ծախսերը՝ 53.5 տոկոսը: Ընկերության լուծարման պատճառը պետական բյուջեի ծախսերի նվազումն է, կրճատումը: Այսուհետ կայքի գործը կանի ֆինանսների նախարարության աշխատակազմը:




Լրահոս