Միջազգային խորհրդաժողովում քննարկվել են ջրի հավասար մատչելիության, գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին և նախաձեռնություններին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է Ժնևում անցկացվող «Ջրի և առողջության արձանագրության Կողմերի խորհրդակցություն` Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման կոնվենցիայի ներքո» խորագրով խորհրդաժողովին:

Իր ելույթում փոխնախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է բայց դեռ չի վավերացրել Ջրի և առողջության արձանագրությունը: Սակայն այս ժամանակահատվածում մեր պետությունն արդեն ներկայացրել է երեք ազգային զեկույց արձանագրության համատեքստում գտնվող ոլորտների վիճակի ու զարգացման մասին և դրանք ներկայացրել Քարտուղարություն: «ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվել է 9 շրջանների առկա վիճակի և նպատակային ցուցանիշների գնահատում, մշակվել է Արձանագրության վավերացման ճանապարհային քարտեզը: Ներկայում ՀՀ-ն իրականացնում է այդ թիրախային ցուցանիշների և դրանց կատարման ժամկետների թարմացման աշխատանքներ, ինչը կհաստատվի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ և այդ գործընթացում ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի աջակցությունը շատ կարևոր է»,- նշել է Խաչիկ Հակոբյանը:

Խորհրդաժողովի ժամանակ քննարկվել են ջրի հավասար մատչելիության, գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին և նախաձեռնություններին առնչվող հարցեր:




Լրահոս