ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունը, որից հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած եւ առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:
ԱԺ աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: