
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային մեդիակառույցների նիստի բացման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևերը չեն իրականացվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի մյուս բանաձևերն իրականացվում են մի քանի օրվա ընթացքում, մեր դեպքում դրանք ձգձգվում են ավելի քան 20 տարի»,-հայտարարել է Ալիևը: Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: