ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին օրինագիծ է ընդունել, որով պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ, ինչպես նաև նրա աջակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանրապետական Էդ Ռոյսի խոսքով՝ պատժամիջոցներն ուղղված են տնտեսության ամբողջական ոլորտների դեմ, որոնք անհրաժեշտ են Սիրիայի իշխանություններին մարտական գործողությունների համար:
«Օրինագիծը ենթադրում է պատժամիջոցների սահմանում այն անձանց դեմ, ովքեր շարունակում են աջակցել Ասադի ռեժիմը»,-պարզաբանել է կոնգրեսական դեմոկրատ Էլիոտ Էնգելը: