
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջ է անցել իր մրցակցից՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից ընտրողների 1 միլիոն ձայնով, գրում է ամերիկյան Politico պարբերականը:
Ձայների նախնական հաշվարկների համաձայն՝ Քլինթոնին հաջողվել է հավաքել 61 963 234 ձայն, իսկ Թրամփին՝ 60 961 185: Ձայների հաշվարկը շարունակվում է Յուտա, Կալիֆոռնիա և Վաշինգտոն նահանգերում: Միչիգան նահանգում դեռևս չեն հրապարակվել վերջնական արդյունքները:
Ընդ որում, նշվում է, որ նորընտիր նախագահը չի թաքցնում, որ ներկայիս ընտրական համակարգը «խեղաթյուրված» է: