Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է չորրորդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում: Այս մասին CNN-ի հարցազրույցում ասել է Բունդեսթագի՝ արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետտգենը:
«Նա կառաջադրվի կանցլերի պաշտոնում»,-ասել է Ռետտգենը:
«Նա վճռական է, նա ցանկանում է և պատրաստ է իր ներդրումն ունենալ միջազգային լիբերալ համակարգի ամրապնդման գործում»,-հավելել է Բունդեսթագի ներկայացուցիչը:
Մերկելը զբաղեցնում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը 2005թ.-ից: