
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու սկզբնամասում գտնվող «Եռանկյունի» ռեստորոնի տարածքում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորոնի սեփականատիրոջ՝ Գագիկի որդու և Մարմարաշեն համայնքի բնակիչներից մեկի միջև: