Մամեդյարովը Փարիզում կքննարկի ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը վաղն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, փոխանցում է Trend-ը:

Այցի շրջանակներում նա կհանդիպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ, որի ընթացքում կքննարկի երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

Հաղորդվում է նաև, որ կդիտարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ասպեկտները:




Լրահոս