Պուտինի ստորագրած հրամանագրով Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Միջազգային քրեական դատարանի աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հրաժարվում է մասնակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի մասնակցությունից, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ դատարանի դատախազը 2014թ. Ղրիմի իրադարձությունները համեմատել են զինված կոնֆլիկտի հետ:

ՌԴ նախագահը ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել է համապատասխան ծանուցումն ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Ավելի վաղ ՝ նոյեմբերի 15-ին հրապարակվել էր ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդայի ամենամյա զեկույցը, որում նա ՌԴ կազմում Ղրիմի ներառումը համարժեք է համարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային կոնֆլիկտին:




Լրահոս