Հանրությունը որոշակի սպասումներ ուներ, որ նորանշանակ կառավարությունը քաղված դասերի արդյունք է. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ապրիլի 2-ին սկսվեց քառօրյա պատերազմը, առավոտյան կանուխ տեղեկություններ ստացանք մեր բանակի առաջին ծանր կորուստների եւ դիրքային նահանջների մասին։ Բառացիորեն մի քանի ժամ հետո Հայ Ազգային Կոնգրեսը, որն, ինչպես գիտեք արդեն ինը տարի շարունակ սուր եւ անհաշտ հակամարտության մեջ է իշխանության հետ, կուսակցության վարչության նիստում ընդունեց հայտարարություն, իր աջակցությունը հայտնելով մեր բանակին եւ խոսելով թշնամուն դիմագրավելու համար ազգային միասնականության ապահովման անհրաժեշտության մասին։ Այսօր Ազգային ժողովում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինս հավելեց` «Հանրությունը որոշակի սպասումներ ուներ, որ նորանշանակ կառավարությունը հենց այդ քաղված դասերի արդյունք է եւ որ այն կփորձի կամուրջներ կառուցել դեպի սեփական ժողովուրդը, վերացնել թալանի փորձված սխեմաները, հեռացնել բիզնեսի զարգացման խոչնդոտները, թեթեւացնել սոցիալական վիճակը եւ ստեղծել իշխանություն-հանրություն համագործակցության մթնոլորտ»։

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս