Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել. Նվեր Մնացականյանը` Հ1-ից հեռանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների նոր տնօրեն Հարություն Հարությունյանը լուրջ փոփոխություններ է սկսել հեռուստաընկերությունում: Նա մտադիր է կադրային փոխատեղումներ անել, նոր հաղորդումներ եթեր բերել, որի արդյունքում Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը  զրուցեց «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանի հետ:

Պարո՛ն Մնացականյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր հեռացումը, չցանկացա՞ն Ձեզ հետ աշխատել կամ Դուք որոշեցի՞ք նոր տնօրենի հետ չաշխատել:

-Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել, նոր ոճով աշխատել, իրենց ձեռագրով աշխատել: Անկեղծ ասած` ողջունում եմ իրենց ձեռագիրն ու աշխատանքը:

-Իսկ որտե՞ղ եք Ձեզ տեսնում: Կվերադառնա՞ք  արդյոք նախկին գործընկերների մոտ «Շանթ» հեռուսաընկերությունում:

-Դժվար թե:

-Իսկ հետագա պլանների հետ կապված կա՞ հստակեցում:

-Դե այսօր ոնց ես այդպիսի բան ասեմ, իհարկե պլաններ շատ կան:

Քնար Մանուկյան 




Լրահոս