«Բնական է, որ մի օր նա կդառնար ՀՀԿ-ական». քաղաքագետը` Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ին անդամագրվելու հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար, անկուսակցական Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ պատրաստվում է դիմում գրել ՀՀԿ-ին` խնդրելով իրեն անդամագրել իշխող կուսակցության շարքերը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ: Վերջինս ասաց, որ խոսքը գնում է այն տրամաբանության շարունակության  մասին, որի շրջանակներում կայացվել է որոշում Վիգեն Սարգսյանին նշանակել Պաշտպանության նախարարի պաշտոնին, որը քաղաքական պաշտոն է:

«Իսկ քաղաքական պաշտոնը տվյալ պահին ենթադրում  է համապատասխան քաղաքական ծրագրային դրույթների առաջքաշումը, ներկայացումը»:

Ըստ նրա՝ այս տրամաբանության շրջանակներում, քանի որ Սարգսյանը շարունակում է , ըստ էության, պաշտպանում է, աջակցություն է իրականացնում այն նախարարական քաղաքականությունները, որը ներկայացված է եղել հաղթող քաղաքական ուժի կողմից . « Բնական է , որ մի օր նա կդառնար տվյալ կուսակցությունից»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս