ԿԲ-ն հայտարարություն է տարածել կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ հանդիսացող և ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն են.

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 5 տրլն ԱՄՆ դոլար:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 29/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը (C-QUADRAT Investment AG)՝ 74.9 տոկոս մասնակցությամբ և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերությունը՝ 25.1 տոկոս մասնակցությամբ: Խումբն ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար:
Կենսաթոշակային Ֆոնդերի մասնակիցների թիվը կազմում է շուրջ 155 000մարդ, որից 65 000 պետական համակարգի մասնակիցներ են: Մնացած 90 000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են:

Ֆոնդերի կատարողականի առումով նշենք, որ ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից կազմում է 25.9% (1 փայի գինը ստեղծման պահին 1000 դրամից աճել է մինչև 1259 դրամ):

Ֆոնդերի եկամտաբերությունը 2016 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում կազմում է 14.4% տարեկանացված: Հատկանշական է, որ ֆոնդերի ստեղծման պահից սկսած մինչ 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գնաճը կազմել է ընդամենը 2%, ինչը նշանակում է, որ ֆոնդերը ապահովել են քաղաքացիների խնայողությունների իրական աճ:

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները /31.10.2016թ. դրությամբ/

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը 31.10.2016թ. դրությամբ (NAV)

%d6%86%d5%a3%d5%b0%d6%86%d5%a3%d5%bf%d5%b5%d5%b0

Պետական պարտատոմսեր: Կենսաթոշակային համակարգի ակտիվների 41%-ը կամ 23.3 մլրդ դրամը տեղաբաշխված են ՀՀ պետական պարտատոմսերում:
Կենսաթոշակային համակարգի ակտիվները տեղաբաշխված են նաև բանկերում և ոչ պետական արժեթղթերում, որոնք ուղղվում են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը, այդ թվում.
Բանկային ավանդներ: Համակարգի ակտիվների 29%-ը կամ շուրջ 17.0 մլրդ դրամը տեղաբաշխված են բանկերում: Այս երկարաժամկետ ներգրավված միջոցները բանկերին հնարավորություն են տալիս ավելի երկարաժամկետ ներդրումներ անել տնտեսության մեջ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում:
Ազգային հիփոթեքային ընկերություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 788 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից թողարկված արժեթղթերում: Ստացված միջոցներով Ազգային հիփոթեքային ընկերությունը իրականացնում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում: Բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրելով ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ հիփոթեքային վարկերը դարձնում է մատչելի բնակարանային ֆինանսավորման կարիք ունեցող քաղաքացիների համար:
Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC): Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 239 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտատոմսերում, որոնք ցուցակված են Nasdaq-ՕMX Armenia ֆոնդային բորսայում: Միջազգային ֆինանսական կորպորացիան նշված միջոցներով իրագործում է վարկավորման ներդրումային ծրագրեր ՀՀ ֆինանսական շուկաներում, արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, հանքարդյունա-բերությունում, առևտրում և այլ ոլորտներում:
Արժեթղթավորման հիմնադրամի արժեթղթեր: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 95 մլն դրամ ներդրում է կատարվել ՀՀ-ում առաջին անգամ իրականացված արժեթղթավորման պրոյեկտի միջոցով թողարկված պարտատոմսերում: Թողարկված պարտատոմսերի համար որպես ապահովություն հիմք են հանդիսացել 5 վարկային կազմակերպություններից ձեռք բերված վարկեր 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (թվով մոտ 600 հատ ՓՄՁ, գյուղատնտեսական և սպառողական վարկերը): Թողարկումն իրականացվեց 2015 թվականի դեկտեմբերին, իսկ 2016 թվականի հունվար Õ �մսին ազդարարվեց այս պարտատոմսերի բորսայական առևտրի մեկնարկը:
3. Կենսաթոշակային համակարգի ակտիվների 25%-ը բաժնային արժեթղթեր են (ETF – Exchanged traded funds, արտասահմանյան ֆոնդերի Փայեր): Այս ներդրումները կատարվել են օտարերկրյա կապիտալի շուկաներում ձևավորված շահույթը մեր ֆոնդերի մասնակիցներին հասանելի դարձնելու համար, ընդ որում ETF-երը հանդիսանում են 1000-ից ավել ցուցակված արժեղթղթերի համախումբ: Այս ֆոնդերը ներառում են այնպիսի ընկերություններիարժեթղթեր, ինչպիսիք են Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, S ony, Coca-Cola և այլն: Միջոցները տեղաբաշխված են նաև այլ երկրների պետական պարտատոմսերում (ԱՄՆ), հանքարդյունա-բերությունում (Gold mining fund):
Քաղաքացիները հնարավորություն ունեն 3 տարբերակով տեղեկանալ իրենց հաշվում առկա միջոցների, այդ թվում հաշվետվությունների մասին՝

հաշվի օպերատորների միջոցով՝ Հայփոստ, Արարատբանկ, Արդշինբանկ, HSBC, Ինեկոբանկ, Կոնվերսբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ Հայաստան Բանկ (քաղաքացիների պահանջի դեպքում հիշյալ կազմակերպություններում նրանց տրամադրվում է համապատասխան տեղեկանք),
epension.am կայքի միջոցով օգտվելով նույնականացման քարտից և քարտ կարդացող սարքից,
ՀՀ տարածում գործող ARCA համակարգի բանկոմատների միջոցով (քաղաքացիներն իրենց բանկային քարտերի միջոցով կարող են ծանոթանալ վերջին 10 գործարքներին և իրենց հաշվեկշռին):

Ինչ վերաբերում է ֆոնդերի կատարողականի և ներդրումների մասին տեղեկանալուն, ապա նշենք, որ տեղեկատվությունը մշտապես ամենօրյա պարբերականությամբ թարմացվում և առկա է 2 կառավարիչների և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ինտերնետային կայքերում (www.amundi-acba.am/, https://www.c-quadrat-ampega.am, www.nasdaqomx.am), իսկ ամփոփ տեղեկատվություն եռամսյակային կտրվածով հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում՝ https://www.cba.am/am/SitePages/stat finorg.aspx»:




Լրահոս