«Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ  N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել էր«Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

Այսօր արցախյան հերոսը կդառնար 20 տարեկան, ընտանիքի անդամներն իրենց որդու տարեդարձը նշեցին Եռաբլուրում:

13162508_1193444090680171_1988767561_n

Արցախյան քառօրյայի ժամանակ վաշտի հրամանատարի զոհվելուց հետո, կրտսեր սերժանտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա և պատնեշի վրայից շարունակել մարտը: Այդ ընթացքում հակառակորդը թափանցել է դիրք: Աբաջյանն ու գնդացրորդ Զոհրաբյանը, համառ մարտ վարելով, նահանջել են դեպի կացարան, այդ ընթացքում երկուսն էլ վիրավորվել են:

Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին նռնակի օղակը հանել ու սպասել, որ հենց հակառակորդը մոտեցել է,  իր հետ միասին պայթեցրել է նրան և չի հանձնվել:

Շնորհավո՛ր ծնունդդ, հերո՛ս …

images




Լրահոս